Վրաստանում մանկապարտեզները բացվում են հոկտեմբերի մեկից, դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից, Մեստիան և Լենջերին՝ սեպտեմբերի երկուսից
Վրաստանում մանկապարտեզները բացվում են հոկտեմբերի մեկից, դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից, Մեստիան և Լենջերին՝ սեպտեմբերի երկուսից

Մանկապարտեզները բացվում են հոկտեմբերի մեկից, իսկ դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից: Այս մասին վարչապետը գրել է սոցիալական ցանցում:

Բացի այդ, նրա փոխանցմամբ, Մեստիան և Լենջերին կբացվեն սեպտեմբերի երկուսից:

«Կորոնավիրուսի դեմ պայքարում պահպանում ենք հետևողական մոտեցում և աստիճանաբար բացում ենք մանկապարտեզները և թատրոննները հոկտեմբերի մեկից, իսկ կինոթատրոնները և դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից, Մեստիան և Լենջերին՝ սեպտեմբերի երկուսից»,- գրել է Գախարիան: