Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնում Նիլ Սկոտին փոխարինելու է հավանաբար Լուիզա Վինտոնը
Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնում Նիլ Սկոտին փոխարինելու է հավանաբար Լուիզա Վինտոնը

Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի պաշտոնում Նիլ Սկոտին փոխարինելու է հավանաբար Լուիզա Վինտոնը: Առաջին ալիքի տեղեկությամբ, Վինտոնը այժմ ՄԱԿ-ի մանդատով գտնվում է Մակեդոնիայում: Լուիզա Վինտոնին Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար են ներկայացնելու նոյեմբերին:

Նիլ Սկոտը Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է 2013 թվականի սեպտեմբերին և ավարտել հնգամյա աշխատանքը: Առաջին ալիիքի տեղեկությամբ, նա արդեն լքել է Վրաստանը:

Դրա հետ մեկտեղ, Առաջին ալիքի տեղեկությամբ, նշանակվելու է նաև Վրաստանում ՄԱԿ-ի նոր դեսպան: Նրա ինքնությունը հայտնի կդառնա 2019 թվականի սկզբին: