Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդը
Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդը

Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդը:

Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:

Խոսքը Թբիլիսիի ծովի հիվանդանոցից համալսարանական կլինիկա տեղափոխված 81-ամյա կնոջ մասին է:

«Պացիենտին ապրիլի 3-ին տեղափոխել են Թբիլիսիի ծովի հիվանդանոցից: Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ուսումնասիրության արդյունքում հաստատվել էր երկկողմանի սուր թոքաբորբ, սուր շնչառական հյուծում, սեպսիս,  սրտի անբավարարություն և հիպերտոնյա», – ասաց Լևան Ռատիանին:

Երեկ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:

Մահացածը 79-ամյա կին էր, որը բուժվում էր առաջին համալսարանական կլինիկայում: