Վրաստանում լուծարվել են անտառային և դաշտային հրդեհները
Վրաստանում լուծարվել են անտառային և դաշտային հրդեհները

Վրաստանում լուծարվել են անտառային և դաշտային հրդեհները: Այս մասին տեղեկատվությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, մի քանի օրյա ակտիվ գործողությունների արդյունքում, ամբողջությամբ մարել է անտառային և դաշտային մասշտաբային հրդեհները:

«Այս ընթացքում հրդեհի դեմ պայքարում էին ավելի քան 700 հրշեջներ, գործողությանը ներգրավված էր մինչև 100 հրշեջ-փրկարարական տեխնիկա և սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը: Հունվարի 4-ից ի վեր գրանցվել է տարբեր մասշտաբի ավելի քան 300 օջախ: Բոլորը լուծարվել են:

Հրդեհի անվտանգության արձանագրության համաձայն, հրշեջները կմնան օջախներում ՝ իրավիճակը վերահսկելունպատակով: Հրդեհներ են բռնկվել՝ Սամեգրելոյում, Գուրիայում, Աջարիայում, Իմերեթիում, Սամցխե-Ջավախեթիում և Շիդա Քարթլիում», – ասված է տեղեկատվության մեջ:

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ վարելահողերը հրդեհելուց:

«Որսորդները անտառում տեղաշարժվելիս պահպանեք անվտանգության կանոնները: Հրդեհներն անուղղելի հետևանքներ են ունենում շրջակա միջավայրի համար և մեծ վտանգ են սպառնում շրջակայքում գտնվող ենթակառուցվածքների համար», – ասված է արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հաղորդագրության մեջ: