Վրաստանում լուրջ բարդություններ են գրանցվել կորոնավիրուսի դեմ պատվաստման 27 դեպքում
Վրաստանում լուրջ բարդություններ են գրանցվել կորոնավիրուսի դեմ պատվաստման 27 դեպքում

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանցից 27-ի դեպքում արձանագրվել են լուրջ կողմնակի բարդություններ:

«Հայտնի է դարձել, որ լուրջ բարդությունը 27-ի դեպքում է եղել: Մնացածը եղել են աննշան և կողմնակի բարդություններ», – ասաց կենտրոնի Ամիրան Գամղրելիձեն:

Բացի այդ, ըստ Գամղրելիձեի, ապրիլի 1-ի ժամը երեքի դրությամբ Վրաստանում պատվաստվել են 8536 բուժաշխատողներ և 65-ից բարձր քաղաքացիներ:

«Այստեղից առաջիկա երկու շաբաթների ընթացքում ամրագրվել է 6780 «Astrazeneca» պատվաստանյութ և 1,756 «Pfiser»՝ մինչև 14-ը, երկրի մասշտաբով ամրագրված է 13,736 պատվաստում», – հավելեց Գամղրելիձեն:

Միևնույն ժամանակ, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների դեպարտամենտի ղեկավար Խաթունա ախաշվիլիի, կողմնակի էֆեկտների 27 դեպքից չորս դեպքում պահանջվել է ինտենսիվ թերապիա, երեքի դեպքում՝ հոսպիտալացում, երկուսի դեպքում` վերակենդանացման միջոցառումներ:

«Կողմնակի ազդեցությունները և ռեակցիաները կարող են ունենալ անձը պատվաստումից հետո, այդ թվում` հատուկ ուշադրության կարիք ունեն մի շարք կողմնակի բարդություններ և ռեակցիաներ: Վրաստանում մենք մինչ այժմ գրանցել ենք 27 նման պատվաստված մարդկանց, որոնցից չորսը այն դեպքերն էին, ովքեր ինտենսիվ թերապիայի կարիք ունեցան, երեքը՝ հոսպիտալացման, երկուսը՝ վերակենդանացման միջոցառումների կարիք», – ասաց Խաթունա Զախաշվիլին: