Վրաստանում կորոնավիրուսով վարակված վերջին անձանցից մեկը մասնակցել է մահվան տարելիցի, նրա հետ գտնվող անձինք ինքնամեկուսացված են
Վրաստանում կորոնավիրուսով վարակված վերջին անձանցից մեկը մասնակցել է մահվան տարելիցի, նրա հետ գտնվող անձինք ինքնամեկուսացված են

Վրաստանում կորոնավիրուսով վարակված վերջին անձանցից մեկը մասնակցել է մահվան տարելիցի, իսկ այն անձինք, ովքեր գտնվում էին նրա հետ, ինքնամեկուսացման մեջ են:

Ինչպես հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, այդ մարդիկ զննվում են:

«Յուրաքանչյուր անձ, ով եղել է մահվան տարելիցին, նույնականացված է, նրանք ինքնամեկուսացման մեջ են: Մեր մոնիտորինգի ծառայության և համաճարակաբանների կողմից իրականացվում է այդ մարդկանց զննում»,- հայտարարել է Տիկարաձեն: