Վրաստանում կորոնավիրուսից մահացել է վեց պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է վեց պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 6 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 178:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 595 նոր դեպք, ապաքինվել է 328 պացիենտ:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 22 803 դեպք, այստեղից ապաքինվածների թիվը կազմում է 9 401: