Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 8 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում «կովիդ 19»-ից մահացածների թիվը ընդհանուր առմամբ կազմում է 201:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 928  նոր դեպք, ապաքինվել է 604 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 941 դեպք, մահացել էր 10 պացիենտ: