Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս յոթ պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս յոթ պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս յոթ պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 143:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 186 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 18 663 դեպք: Ապաքինվել է 278 պացիենտ:

Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 192 դեպք, ապաքինվել էր 233 պացիենտ: