Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ, որը բուժվում էր վնասվածքաբանական հիվանդանոցում:

Վնասվածքաբանական հիվանդանոցի կլինիկական տնօրեն, Բուբա Շալամբերիձեի խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում կլինիկայում մահացել է երեք վարակակիր:

«Այս փուլում մենք ունենք երեք մահացած: Մի հիվանդ հենց սկզբից թոքերի արհեստական ​​օդափոխության վրա էր: Նրանք երեքն էլ ունեցել են բազմաթիվ խրոնիկ հիվանդություններ, դրանց ֆոնին տեղի ունեցավ հիվանդության սրում: Մեկ հիվանդ ի սկզբանե ծայրահեղ ծանր վիճակում էր: Մահացած կնոջ մոտ կար նաև սրտի իշեմիական հիվանդություն, շաքարային դիաբետ, իսկ մնացածների մոտ նկատվում էր գլխի կաթված: Կինը բերվել էր  Քութաիսիից, իսկ երկու պացիենտներ տեղափոխվել էին Թբիլիսիի տարբեր կլինիկաներից»,- ասել է Բուբա Շալամբերիձեն:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է յոթ հիվանդ: