Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երեք մարդ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երեք մարդ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երեք մարդ:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Ըստ կայքում հրապարակված տվյալների, ընդհանուր առմամբ կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 31 մարդ:

Այս պահին անհայտ են մանրամասները, թե ինչ տարիքի էին նրանք:

Հիշեցնենք, Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 դեպք, ապաքինվել է 148 մարդ: