Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս չորս պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս չորս պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է չորս պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 113:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 14 440 դեպք: