Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 5 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 5 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 5 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 183:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 1759 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 24 562 դեպք:

Ապաքինվել է ևս 350 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 9 751: