Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 86-ամյա կին
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 86-ամյա կին

Վրաստանի կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ:

Այս մասին հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Խոսքը վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 86-ամյա կնոջը, ով ծայրահեղ ծանր վիճակում էր:

Սա Վրաստանում կորոնավիրուսից մահացության երրորդ դեպքն է:

Մի քանի օր առաջ, կորոնավիրուսից մահացել էին 81-ամյա և 79-ամյա պացիենտները: