Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 51 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 51 պացիենտ: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 233-ի:

«Ցավոք, վերջին 24 ժամում ունենք մահվան 51 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 2 233 մարդ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: