Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 49 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 976:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 048 նոր դեպք, ապաքինվել է  3 856 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 104 732 դեպք, ապաքինվել է 85 639 մարդ: