Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 45 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 45 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 788:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 117 նոր դեպք, ապաքինվել է  3 638 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 85 952 դեպք, ապաքինվել է 68 929 մարդ: