Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 1 342:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 033 նոր դեպք, ապաքինվել է  4 061 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակման 143 376 դեպք, այստեղից ապաքինվել է 121 621 մարդ: