Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 1 267:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 216 նոր դեպք, ապաքինվել է  3 937 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակման 135 584 դեպք, այստեղից ապաքինվել է 113 986 մարդ: