Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 34 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 475:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 901 նոր դեպք: Այս պահին Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրված է վարակման 57 753 դեպք:

Ապաքինվել է 2 799 պացիենտ և նրանց ընդհանուր քանակը կազմում է 42 572: