Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 34 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 703:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 020 նոր դեպք, ապաքինվել է  3 387 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում «կովիդ 19»-ից մահացել է 33 պացիենտ: