Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 33-րդ պացիենտը
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 33-րդ պացիենտը

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ:

Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Կայքէջի տվյալներով, այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ:

Վերջին 24 ժամում, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 314 նոր դեպք: Ապաքինվել է 270 պացիենտ: