Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 32-րդ պացիենտը
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 32-րդ պացիենտը

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքէջում:

Կայքի համաձայն, այս պահի դրությամբ Վրաստանում մահացել է 32 մարդ: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4664 դեպք: Վարակը հաղթահարել է 2 054 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5637 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Կովիդ հյուրանոցներում գտնվում է 800 մարդ: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: