Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 2 603-ի:

Երկրի մասշտաբով, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 417 նոր դեպք, ապաքինվել է 2 469 անձ: