Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 30 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 733:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 157 նոր դեպք, ապաքինվել է  3 230պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 82 835 դեպք, ապաքինվել է 65 291 մարդ: