Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 28-րդ պացիենտը
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 28-րդ պացիենտը

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ:

Պացիենտը մահացել է Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Մահացածը 59-ամյա կին է:

Տեղի ունեցած փաստի առնչությամբ կլինիկայի տնօնրեն Նոդար Մաղլակելիձեն հայտարարություն կանի 16:00-ին:

Վրաստանում կորոնավիրուսից զոհվել է 28 մարդ:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք: Ապաքինվել է 60 պացիենտ: