Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 423:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 51 993 դեպք: Ապաքինվել է ևս 3 560 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 37 019: