Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20-րդ պացիենտը
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20-րդ պացիենտը

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։ Ըստ կայքում հրապարակված տվյալների, Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3695 դեպք, ապաքինվածների քանակը ավելացել է 40-ով և կազմել 1534։ Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: