Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 45 մարդ
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 45 մարդ

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս վեց պացիենտ:

Տվյալները թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 195 հաստատված դեպք, որից 45 քաղաքացին արդեն ապաքինվել է:

Վարակի հետևանքով մահացել է երեք մարդ:

Կարանտինի ռեժիմում է 4708 մարդ, ստացիոնալ հսկողության տակ՝ 370-ը: