Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 148 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 148 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 148 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 5 552 դեպք: Ապաքինվածների քանակը կազմում է 2054։

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 31 պացիենտ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 637 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Կովիդ հյուրանոցներում գտնվում է 800 քաղաքացի: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Թողնել մեկնաբանություն