Վրաստանում կորոնավիրուսի ութ նոր դեպքից երկուսը կապված են արդեն վարակված անձանց հետ, իսկ մնացած վեցը ներմուծված է. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանում կորոնավիրուսի ութ նոր դեպքից երկուսը կապված են արդեն վարակված անձանց հետ, իսկ մնացած վեցը ներմուծված է. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ, Վրաստանում կորոնավիրուսի ութ նոր դեպքից երկուսը կապված են արդեն վարակված անձանց հետ, իսկ մնացած վեցը ներմուծված է:

Ինչպես առաջին ալիքին ասել է Ամիրան Գամղրելիձեն, վարակվածներից մեկը անչափահաս է:

«Նոր հիվանդների կլինիկական վիճակը բավարար է: Բոլոր նոր դեպքերի վարակման աղբյուրը հաստատված է: Այսօրվա դրությամբ երկրում կա 906 հաստատված դեպք: Այսօր հաստատվել է ևս 8 դեպք, որտեղից երկուսը կապված են արդեն վարակված անձանց հետ, իսկ մնացած վեցը ներմուծված է: Կրկին կոչ ենք անում քաղաքացիներին հետևել առողջապահության ոլորտի հանձնարարականները`պաշտպանել անձնական և հասարակական հիգիենան, կրել դիմակներ, խուսափել մեծ հավաքներից և պահպանել սոցիալական հեռավարություն: Այն փաստը, որ մենք ամեն օր ունենում ենք մեկ երկու դեպք, դա չի տալիս հանգիստ մնալու հիմք», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք, երեք հիվանդ ապաքինվել է: