Վրաստանում կորոնավիրուսի պատվաստանյութը առաջինը ուղիղ եթերում կներարկի Պաատա Իմնաձեն
Վրաստանում կորոնավիրուսի պատվաստանյութը առաջինը ուղիղ եթերում կներարկի Պաատա Իմնաձեն

Պաատա Իմնաձեն, վաղը, ժամը 09:00-ին, առաջինը հրապարակավ կներարկի պատվաստանյութը,- այս մասին հայտարարել է, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Ըստ նրա, կասկած չկա, որ «Աստրազենեկայի» պատվաստանյութի 43 հազար չափաբաժինը կծախսվի երկու շաբաթվա ընթացքում, և խափանումներ չեն լինի:

«Վաղը, ժամը 09:00-ին, Պաատա Իմնաձեն հրապարակավ առաջինը կպատվաստվի ուղիղ եթերում, մեր հաստատությունում, այսպիսով ընդգծելով, որ այս հաստատությունը կովիդի դեմ պայքարում առաջատարն է և առաջին հիվանդին ընդունողը:

Չեմ կասկածում, որ այս 43 հազար չափաբաժինը ծախսվելու է ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, և խափանում չի լինի, քանի որ արդեն կա այդպիսի տրամադրություն: Բացի այդ, մենք կաշխատենք դրա համար:

Բոլորը սպասում են առաջին օրվան, և եթե դա տեսնեն, շատ հաջող կլինի, այն ժամանակ բոլորը կխրախուսվեն, և ձեռնպահների թիվը ավտոմատ կերպով կկրճատվի», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: