Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 477-ը արձանագրվել է Թբիլիսիում, 164-ը՝ Իմերեթիում, 118-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 477-ը արձանագրվել է Թբիլիսիում, 164-ը՝ Իմերեթիում, 118-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 477-ը արձանագրվել է Թբիլիսիում, 164-ը՝ Իմերեթիում, 118-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված, հունվարի 21-ի դրությամբ եղած վիճակագրական տվյալների մասին:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 019 թեստ, այստեղից 9 840-ը՝ հակագենի արագ թեստով և 7 179-ը՝ «ՊՇՌ»:

Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 251 071 դեպք:

Ապաքինվել է ևս 1 179 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 238 101: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 998 անձ:

Այսօր արձանագրված վարակման 1 137 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 477 դեպք, Աջարիայում՝ 64, Իմերեթիում 164, Քվեմո Քարթլիում՝ 65, Շիդա Քարթլիում՝ 85, Գուրիայում՝ 13, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 118, Կախեթիում՝ 95, Մցխեթա-Մթիանեթիում՝ 27, Սամցխե-Ջավախեթիում՝ 18, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 11:

Այս փուլում երկրում կա 9 946 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 478 մարդ, այդ թվում՝ 1 685-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 249-ը՝ Աջարիայում, 711-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 735 ծանր հիվանդ, այդ թվում՝ 329-ը Թբիլիսիում, 54-ը՝ Աջարիայում, 182-ը՝ Իմերեթիում: Այստեղից 219-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 158-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 25-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 5 934 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 536 մարդ, այդ թվում 223-ը՝ Թբիլիսիում, 109-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 535 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 20 813 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 12 013 մարդ, Աջարիայում՝ 1 559, Իմերեթիում՝ 2 244»,- նշված է տեղեկության մեջ: