Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 194-ը արձանագրվել է Թբիլիսիում, 172-ը Աջարիայում, իսկ 117-ը Իմերեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 194-ը արձանագրվել է Թբիլիսիում, 172-ը Աջարիայում, իսկ 117-ը Իմերեթիում

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 523 նոր դեպքերից 194-ը արձանագրվել է Թբիլիսիում, 172-ը Աջարիայում, իսկ 117-ը Իմերեթիում:

Մնացած դեպքերը բախշվում են այլ շրջանների վրա:

«Գրանցվել է 523 նոր դեպք, ապաքինվել է 208 պացիենտ: Ցավոք շրջանների համաձայն, նոր դեպքերով առաջին տեղում Թբիլիսին է, որից մենք վախենում էինք: Թբիլիսիում ունենք 194 նոր դեպք, Աջարիայում դեպքերի քանակը նվազում է, ընդունած միջոցառումները տվել են իր արդյունքը, այնտեղ արձանագրվել է 172 նոր դեպք: Իմերեթիում գրանցվել է 117 դեպք, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 16, Գուրիայում և Շիդա Քարթլիում 7 ական եպք, Քվեմո Քարթլիում չորս, Կախեթիում երեք, Սամցխե ջավախեթիում երկու, Մցխեթա Մթիանեթիում մեկ դեպք»,- ասել է Մարինա Էնդելաձեն: