Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 1 622-ը արձանագրվել է Թբիլիսիում, 313-ը՝ Աջարիայում, 517-ը՝ Իմերեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 1 622-ը արձանագրվել է Թբիլիսիում, 313-ը՝ Աջարիայում, 517-ը՝ Իմերեթիում

Վերջին 24 ժամում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 3 216 հաստատված դեպք,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ առկա վիճակագրության մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 216 հաստատված դեպք: Երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 135 584 դեպք:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 3 937 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը հասել է 113 986-ի:

Ցավոք, վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 37 նոր դեպք: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք մահվան 1 267 դեպք:

Այսօր արձանագրված վարակման 3 216 նոր դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 1 622 դեպք, Աջարիայում՝ 313, Իմերեթիում՝ 517, Քվեմո Քարթլիում՝ 187, Շիդա Քարթլիում՝ 82, Գուրիայում՝ 19, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 160, Կախեթիում՝ 161, Մցխեթա-Մտիանեթիում՝ 77, Սամցխե-Ջավախեթիում՝ 74, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 4:

Այս փուլում երկրում կա վարակի 20 305 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 383 մարդ, այդ թվում `2 798-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 991-ը` Աջարիայում, 1 240-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 1 038 ծանր հիվանդ, այդ թվում` 488-ը Թբիլիսիում, 165-ը Աջարիայում, 217-ը՝ Իմերեթիում: Այստեղից 466-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `221-ը Թբիլիսիում, 122-ը՝ Աջարիայում, 39-ը՝ Իմերեթիում: 3 857 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 282-ը ՝ Թբիլիսիում, 2 023-ը՝ Աջարիայում, 270-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 10 065 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 2 104 մարդ, այդ թվում 455-ը՝ Թբիլիսիում, 1 042-ը՝ Աջարիայում, 35-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 19 150 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 52 822 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 18 901 մարդ, Աջարիայում 12 485, Իմերեթիում 4 986»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: