Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 667-ի, այդ թվում կա 383 ապաքինված անձ
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 667-ի, այդ թվում կա 383 ապաքինված անձ

Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 15 նոր դեպք: Տեղեկությունը րոպեներ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության հատուկ վեբ-կայքում:

Հետևաբար, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք, այդ թվում` 383՝ ապաքինված, 12՝ մահվան ելքով:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 4 233, իսկ ստացիոնար բուժում ստանում 373 մարդ:

Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի 15 նոր դեպքը կապված է Բոլնիսի մունիցիպալիտետի հետ: Ինչպես հայտնում են մունիցիպալիտետից, կորոնավիրուսի 86 փորձանմուշից 15-ը դրական է: Նշված անձինք Բոլնիսիի երկու գյուղի բնակիչներ են: