Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 4,52% է, իսկ վերջին 7 օրվանը՝ 3,63%
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 4,52% է, իսկ վերջին 7 օրվանը՝ 3,63%

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 4,52%, վերջին 14 օրվանը՝ 3,74%, Վերջին յոթ օրվանը՝ 3,63%: Այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 331 փորձարկում, այդ թվում 12 700-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 5 631-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 829 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 566 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 263 057 դեպք, այստեղից ապաքինվել է 254 916 մարդ, մահացել է 3 306 պացիենտ: