Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 3,09% է, վերջին 7 օրվանը՝ 3,69%
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 3,09% է, վերջին 7 օրվանը՝ 3,69%

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 3,09%, վերջին 14 օրվանը՝ 3,84%, վերջին յոթ օրվանը՝ 3,69%: Այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Բացի այդ, վերջին 24 ժամում Վրաստանում կատարվել է 6 593 փորձարկում, այդ թվում 3 887-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 2 706-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 204 նոր դեպք, ապաքինվել է 736 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 15 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 262 228 դեպք, այստեղից ապաքինվել է 254 350 մարդ, մահացել է 3 298 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն