Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 2,98% է, իսկ վերջին 7 օրվանը՝ 3,41%
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 2,98% է, իսկ վերջին 7 օրվանը՝ 3,41%

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 2,98%, վերջին 14 օրվանը՝ 3,64%, Վերջին յոթ օրվանը՝ 3,41%: Այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 244 փորձարկում, այդ թվում 11 615-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6 629-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 544 նոր դեպք, ապաքինվել է 469 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 263 601 դեպք, այստեղից ապաքինվել է 255 385 մարդ, մահացել է 3 311 պացիենտ: