Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 2,95% է, իսկ վերջին 7 օրվանը՝ 3,64%
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 2,95% է, իսկ վերջին 7 օրվանը՝ 3,64%

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 2,95%, վերջին 14 օրվանը՝ 3,87%, Վերջին յոթ օրվանը՝ 3,64%: Այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13 573 փորձարկում, այդ թվում 7 252-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6 321-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 404 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 799 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 262 024 դեպք, այստեղից ապաքինվել է 253 614 մարդ, մահացել է 3 283 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն