Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպքից երկուսն արդեն վարակված պացիենտի շփման շրջանակից է, 6 պացիենտ կարանտինի տարածքից է, ևս մեկ պացիենտի շփման շրջանակն այս պահին զննվում է
Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպքից երկուսն արդեն վարակված պացիենտի շփման շրջանակից է, 6 պացիենտ կարանտինի տարածքից է, ևս մեկ պացիենտի շփման շրջանակն այս պահին զննվում է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված կորոնավիրուսի 9 նոր դեպքից երկուսն արդեն վարակված պացիենտի շփման շրջանակից է, 6 պացիենտ կարանտինի տարածքից է, որոնց թվում է նաև երեք բեռնատար մեքենայի վարորդ:

Էզուգբաիայի փոխանցմամբ, ևս մեկ պացիենտի շփման շրջանակն այս պահին զննվում է:

«Երեկ ունեցել ենք 879 հաստատված դեպք, այսօր ավելացել է 9-ը և դարձել 888: Ապաքինվել է 7 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 731: 9 նոր դեպքից երկուսն արդեն վարակված պացիենտի շփման շրջանակից է, 6 պացիենտ կարանտինի տարածքից է, որոնց թվում է նաև երեք բեռնատար մեքենայի վարորդ: Եվս մեկ պացիենտի շփման շրջանակն այս պահին զննվում է»,- հայտարարել է Էզուգբաիան և հավելել, որ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 143 պացիենտ: