Վրաստանում կորոնավիրուսի 24 նոր դեպքից տասը գրանցվել է Գարդաբանիի մունիցիպալիտետում
Վրաստանում կորոնավիրուսի 24 նոր դեպքից տասը գրանցվել է Գարդաբանիի մունիցիպալիտետում

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում գրանցված կորոնավիրուսի 24 նոր դեպքից 7-ը ներմուծված է, ևս հինգը արդեն հաստատված դեպքերի կապերն են, իսկ 10 դեպք գրանցվել է Գարդաբանիի մունիցիպալիտետում իրականացրած հետազոտության արդյունքում: Դրա հետ մեկտեղ երկու վարակվածի վարակման աղբյուրը անհայտ է:

Ըստ Էզուգբաիայի, ներմուծված 7 դեպքից 5-ը բեռնատարի վարորդներ են:

«Վրաստանում գրանցված կորոնավիրուսի 24 նոր դեպքից 7-ը ներմուծված է, ևս հինգը արդեն հաստատված դեպքերի կապերն են, իսկ 10 դեպք գրանցվել է Գարդաբանիի մունիցիպալիտետում իրականացրած հետազոտության արդյունքում: Դրա հետ մեկտեղ երկու վարակվածի վարակման աղբյուրը անհայտ է»,- ասել է Էզուգբաիան:

Նրա խոսքով, ներկայումս կովիդ կենտրոններում բուժվում է 188 հիվանդ: