Վրաստանում կորոնավիրուսի 1 177 նոր դեպքերից 496-ը արձանագրվել է Թբիլիսիում, 187-ը՝ Իմերեթիում, 105-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վրաստանում կորոնավիրուսի 1 177 նոր դեպքերից 496-ը արձանագրվել է Թբիլիսիում, 187-ը՝ Իմերեթիում, 105-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Վրաստանում կորոնավիրուսի 1 177 նոր դեպքերից 496-ը արձանագրվել է Թբիլիսիում, 187-ը՝ Իմերեթիում, 105-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամլո ծառայությունը:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 15 205 թեստ, այստեղից 7 265-ը՝ հակագենի արագ թեստով և 7 940-ը՝ «ՊՇՌ»: Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 177 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 245 789 դեպք: Ապաքինվել է ևս 837 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 229 196: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 893 անձ:

Այսօր արձանագրված վարակման 1 177 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 496 դեպք, Աջարիայում՝ 52, Իմերեթիում 187, Քվեմո Քարթլիում՝ 83, Շիդա Քարթլիում՝ 83, Գուրիայում՝ 33, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 105, Կախեթիում՝ 88, Մցխեթա-Մթիանեթիում՝ 25, Սամցխե-Ջավախեթիում՝ 20, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5:

Այս փուլում երկրում կա 13 674 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 732 մարդ, այդ թվում՝ 1 757-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 322-ը՝ Աջարիայում, 740-ը՝ Իմերեթիում:

Այս պահի դրությամբ ունենք 777 ծանր հիվանդ, այդ թվում՝ 360-ը Թբիլիսիում, 62-ը՝ Աջարիայում, 189-ը՝ Իմերեթիում:

Այստեղից 238-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 161-ը Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում, 29-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 9 294 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 499 մարդ, այդ թվում 232-ը՝ Թբիլիսիում, 70-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 714 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 23 772 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 13 102 մարդ, Աջարիայում՝ 2 264, Իմերեթիում՝ 2 756»,- նշված է տեղեկության մեջ:

Թողնել մեկնաբանություն