Վրաստանում կարանտինի և ինքնամեկուսացման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվել է 12 օր
Վրաստանում կարանտինի և ինքնամեկուսացման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվել է 12 օր

Վրաստանում կարանտինի և ինքնամեկուսացման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվել է 12 օր: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության որոշման մեջ:

Ըստ որոշման, արտասահմանից ժամանած կամ կորոնավիրուսի վարակակիր անձի հետ շփում ունենցած բոլոր մարդիկ, ինչպես նաև Վրաստանի բռնազավթված տարածքներից տեղափոխված անձինք կանցնեն 12-օրյա կարանտին:

Ինքնամեկուսացման մեջ անձը պետք է անցկացնի 12 օր: Կարանտինից ինքնամեկուսացում կամ ինքնամեկուսացումից կարանտին տեղափոխվելու դեպքում ինքնամեկուսացման/կարանտինի օրերից կհանվի ինքնամեկուսացման/կարանտինի մեջ անցկացված օրերի թիվը:

Վրաստան մուտք գործելիս ինքնամեկուսացման/կարանտինի ենթակա չեն Վրաստանի կառավարական և նախագահական պատվիրակությունները:

Վրաստանի ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները սահմանային անցակետում պետք է ներկայացնեն նախքան պաշտոնական այցը վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված «PCR» հետազոտության փաստաթուղթ: