Վրաստանում «Ջավելին» հրթիռային համակարգերը տեղադրված են անվտանգ վայրում. Լևան Իզորիա
Վրաստանում «Ջավելին» հրթիռային համակարգերը տեղադրված են անվտանգ վայրում. Լևան Իզորիա

Հակատանկային «Ջավելին» հրթիռային համակարգերի գնման առաջին փուլը ավարտվել է հաջող: Վրաստանում այդ համակարգերը տեղադրված են անվտանգ վայրում,-այս մասին Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպումից հետո:

Լևան Իզորիայի հայտարարությամբ, մոտ ապագայում վրաց զինվորականները անցնելու են նախապատրաստական կուրսեր, որի շնորհիվ նրանք կկարողանան լիարժեք օգտագործել նշված համակարգերը:

Լևան Իզորիան Յան Կելիին ընդունել է պաշտպանության նախարարությունում: Հանդիպմանը կողմերը զրուցել են ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ հարաբերությունների շրջանակներում իրականացված նախագծերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ապագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Հարտմանը, դեսպանատան ներկայացուցիչ Ջեյմս Մորիսը և պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ջոն Մեյերսը: