Վրաստանում Իսրայելի հյուպատոսը այցելել է Վրաստանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է Հոլոքոսթի հիշատակի օրվան նվիրված միջոցառում
Վրաստանում Իսրայելի հյուպատոսը այցելել է Վրաստանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է Հոլոքոսթի հիշատակի օրվան նվիրված միջոցառում

Վրաստանում Իսրայելի հյուպատոս Սմադար Ցեմախ-Ռացաբն այսօր այցելել է Վրաստանի նախագահի նստավայր, որտեղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կազմակերպել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանում Իսրայելի դեսպանությունը:

Նրանց հաղորդմամբ, հյուպատոսը շնորհակալություն է հայտնել նախագահին, այս արարողությունը անցկացնելու համար:

Դիվանագետը ընդգծել է, թե որքան կարևոր է ամբողջ աշխարհի համար, չմոռանալ մարդկային այս ողբերգությունը և որ այսօրվա օրը դրա ապացույցն է: