Վրաստանում իրականացրած կիբերհարձակման նմանը դեռևս չենք տեսել. Ալան Վուդվորդ
Վրաստանում իրականացրած կիբերհարձակման նմանը դեռևս չենք տեսել. Ալան Վուդվորդ

Վրաստանում իրականացրած կիբերհարձակման նմանը դեռևս չենք տեսել,- այս հայտարարությունը «Բի Բի Սի» հեռուստաալիքի հետ զրույցում արել է կիբերանվտանգության հարցերով փորձագետ, Սուրեյի համալսարանի պրոֆեսոր, Ալան Վուդվորդը:

«Հարձակման մասշտաբներն ու թիրախները մեզ հիմք են տալիս եզրակացնելու, որ այդ գործողությունը ֆինանսավորվել է մեկ այլ պետության կողմից»,- ասում է Վուդվորդը:

Վրաստանում լայնածավալ կիբերհարձակումը տեղի է ունեցել երեկ: Հիմնախնդիրներ են ստեղծվել հարյուրավոր կայքերի մոտ, այդ թվում ՝ Վրաստանի առաջին ալիքի վեբ-պորտալի և ներքին ցանցի մոտ: Ժամանակավորապես խափանվել էր Վրաստանի ռադիոյի հեռարձակումը: Անջատվել էր մի քանի հեռուստատեսություն և տարբեր վեբ պորտալներ:

Կիբերհարձակում էր իրականացվել է նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի կայքի վրա: Կայքը բացելիս հայտնվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ «Ես կվերադառնամ» (I’ll be back) գրությամբ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ 284 և 286 հոդվածներով: