Վրաստանում, հունվարի վերջից մինչ օրս անցկացվել է 350 000 «PCR» թեստ. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանում, հունվարի վերջից մինչ օրս անցկացվել է 350 000 «PCR» թեստ. Ամիրան Գամղրելիձե

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ, Վրաստանում, հունվարի վերջից մինչ օրս անցկացվել է 350 000 «PCR» թեստ:

Ինչպես նշել է Գամղրելիձեն, երկրում ընդլայնվել է ամենօրյա «PCR» թեստավորման թիվը:

Բացի այդ, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի խոսքով, երկրում համաճարակային վիճակը կառավարելի է և վերահսկվում է:

«Ընթանում է արագ թեստավորում հակագենի և հակամարմինների վրա հիմնված, որը հիմնականում կիրառվում է սահմանին մուտք գործած վարորդներին արագ վերահսկելու համար:

Վրաստանում անցկացվել է այդ տիպի 224 թեստ և եթե ստանում ենք կասկածելի կամ դրական պատասխան, այդ անձը թեստավորվում է «PCR» տեխնոլոգիայով»,- հայտարարել է Գամղրելիձեն:

Նրա խոսքով, վաղը և մյուս օրը հիմնականում ավարտվում է այն մարդկանց կարանտինային ժամկետը, ովքեր գտնվում էին ինքնամեկուսացման մեջ կամ կարանտինում: