Վրաստանում հունվարի 11-12-ին սպասվում են տեղումներ
Վրաստանում հունվարի 11-12-ին սպասվում են տեղումներ

Հունվարի 11-12-ին Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան հատվածում) սպասվում է անձրև, լեռնային շրջաններում ձյուն, իսկ բարձրալեռ շրջաններում մառախուղ և ձնաբուք:

Տեղեկատվությունը տարածում է շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունը:

Նրանց հաղորդմամբ, սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել լեռնային շրջաններում ձնահյուսերի ձևավորմանը և սողանքների: