Վրաստանում, հուլիսի 13-ից, բաց տարածքում թույլատրելի կլինի անցկացնել մշակութային միջոցառումներ
Վրաստանում, հուլիսի 13-ից, բաց տարածքում թույլատրելի կլինի անցկացնել մշակութային միջոցառումներ

Հուլիսի 13-ից բաց տարածքում թույլատրելի կլինի մշակութային միջոցառումների անցկացումը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:

«Եվս մեկ որոշում, որը կայացրել է Վրաստանի կառավարությունը, հուլիսի 13-ից, կչեղարկվի բաց տարածքում մշակութային միջոցառումներ անցկացնելու արգելքը: Կարծում եմ, առանձնապես հիմա, ամռան ժամանակաշրջանում, երբ ներքին զբոսաշրջությունը դառնում է առավել հրատապ, սա մեծ նշանակություն ունի:

Ինչպես նաև, բոլոր այն միջոցառումները, որոնք տարբեր բնույթի են, սակայն անցկացվում են բաց երկնքի տակ, կլինի թույլատրելի: Օրինակ, վերջին ժամանակաշրջանում մեծ պահանջ կար կինոլոգների կողմից ցուցահանդես անցկացնելու վերաբերյալ: Իհարկե, մենք պետք է մեր չորքոտանի ընկերներին օգնենք, ընձեռենք հնարավորություն, որպեսզի նորմալ ձևով անցկացնեն ցուցահանդեսներ»,- նշել է Գիորգի Գախարիան: